• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը

24 մայիսի, 2022

Մայիսի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի  շնորհանդեսը։ Այն տպագրվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ ի նշանավորումն Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Գրքում ներկայացված են շուրջ հինգ տասնյակ նիդերլանդական քարտեզներ, որոնցում նշվում է Հայաստանը, ինչպես նաև 1695թ. Ամստերդամում հրատարակված հայերեն առաջին քարտեզը։

Միջոցառմանը ելույթներով են հանդես եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Վերջիններս անդրադարձել են հայ-նիդերլանդական բազմադարյա հարաբերություններին, ինչպես նաև Ամստերդամի յուրահատուկ դերին հայկական գրատպության պատմության մեջ։

Դեսպան Բալայանը նշել է, որ նման ժողովածու կազմելու և այն միջազգային հանրությանը ներկայացնելու գաղափարը ծագել է մոտ երկու տարի առաջ, սակայն այդ ուղղությամբ գործնական աշխատանքները մեկնարկել են ամիսներ առաջ՝ Ամստերդամի համալսարանի հնագիտական թանգարանի հետ համագործակցությամբ, որն էլ դեսպանությանը տրամադրել էր Հայաստանը պատկերող քարտեզների ժողովածուն: Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսն իր ողջույնի խոսքում նշել է, որ հպարտ է այս նախաձեռնությամբ և հույս է հայտնել, որ նման օրինակները հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ գիրքը կարևորություն է ներկայացնում հայ-հոլանդական հարաբերությունների արժևորման համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: